Search
Close this search box.

«Հրապարակ». ՌԴ իշխանությունը «դեսանտ» է իջեցնելու Հայաստանում

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին Ռուսաստանից հերթական փորձագիտական խումբն է գործուղվել Հայաստան: ՌԴ իշխանությունը «դեսանտ» է իջեցրել` պարզելու հակառուսական տրամադրությունների աճի պատճառները։ Նրանք հանդիպելու են հասարակական տարբեր խմբերի հետ։

Սա վերջին տարիներին ռուսական կողմի առաջին նախաձեռնությունը չէ, պարբերաբար նման այցեր են իրականացնում, սակայն դրանից հետեւություններ չեն անում եւ չեն գիտակցում, թե որտեղ են իրենց սխալները: Իսկ դրանք, եթե կարճ ձեւակերպենք, Արցախում իրենց պահվածքն է եւ հայ հասարակության հետ աշխատելու անկարողությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում