Search
Close this search box.

Այսօր տեղի կունենա Բակո Սահակյանի երդմնակալության արարողությունը

Արցախում, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, տեղի կունենա Արցախի Հանրապետության անցումային փուլի համար ընտրված նախագահ Բակո Սահակյանի երդմնակալության արարողությունը:
Նշենք, որ պաշտոնի ստանձնման օրվանից սկսած՝ 20 օրվա ընթացքում, նորընտիր նախագահը պետք է ձեւավորի կառավարություն եւ հայտարարի կառավարության կազմը՝ ի տարբերության նախորդ հետընտրական զարգացումների, երբ խորհրդարանը մասնակցում էր կառավարության ձեւավորմանը:

Կառավարության կազմավորումից հետո եւս 20-օրյա ժամկետում նորընտիր նախագահը հրապարակում է կառավարության գործնեության ծրագիրը:

Արցախում սահմանադրական փոփոխությունների անցումային դրույթներով պայմանավորված ԱԺ-ի կողմից ընտրված նախագահը կպաշտոնավարի մինչեւ գործող Ազգային ժողովի լիազորությունների ավարտը՝ 2020 թվականը, որից հետո արդեն տեղի կունենան Արցախի նախագահի համապետական ընտրություններ:

Նշենք, որ Նոր Սահմանադրությամբ կառավարությունը ղեկավարելու է նախագահը: