Search
Close this search box.

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Այսօր ժամը 17:00-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տրետուքի հատվածում (Գեղարքունիքի մարզ-խմբ.) տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից։

Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 18:30-ի դրությամբ առաջնագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է:

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին՝ ժամը 22:35-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: