Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում քաղաքական խնդիր է լուծվելու

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ որեւէ համագործակցություն չի եղել եւ չի լինելու։ Այս մասին հունիսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար, Երեւանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։

Նա վստահեցրեց, որ դա վերաբերում է նաեւ հետընտրական գործընթացներին, իշխող խմբակցության հետ ոչ մի միավորում չի լինելու, քանի որ իշխանությունները պետք է հեռանան: Նրա գնահատմամբ՝ այս հարցում անելիքների մասին պետք է բացահայտ հայտարարեն նաեւ այլ քաղաքական ուժեր։

Այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցածը Թանդիլյանն անվանեց քաղաքում իշխանության զավթում՝ նկատելով, որ մայրաքաղաքը ղեկավարում է ընտրություններին չմասնակցած անձը:

«Երեւանում պետք է իշխանափոխություն իրականացնել ընտրությունների միջոցով, ինչն էլ պատրաստվում ենք անել։ Մենք պատրաստ ենք համագործակցել նրանց հետ, ովքեր ծանոթ են մեր կարմիր գծերին։ Դրանք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի հարցին, որ վերադարձ անցյալին չի լինելու, իսկ ներկայիս իշխանություններն իրենց սպառել են։ Բացի այդ, կարեւոր է քաղաքի շահերի գերակայությունը կուսակցական շահերի նկատմամբ։ Ընտրություններով լուծվելու են նաեւ քաղաքական հարցեր, քանի որ երեւանցիները ժողովրդի առջեւ պատասխանատվություն են կրում ներկայիս իրավիճակը փոխելու համար, որի հետ մենք չենք համակերպվելու»,-նշեց նա։