Search
Close this search box.

Մահվան ելքով վրաերթ՝ Աշտարակ-Երևան ճանապարհին. Վարորդը փախուստի չի դիմել

Վրաերթ Աշտարակ-Երևան ավտոմայրուղու Քասախ համայնքի հատվածում։ Լադա մակնիշի մեքենան վրաերթի է ենթարկել փողոցը անթույլատրելի վայրով անցնող հետիոտնին, վերջինս տեղում մահացել է։

Պարեկները սահմանազատել են տարածքը, ինչի արդյունքում հսկայական խցանում է առաջացել։ Վարորդը փախուստի չի դիմել։