Search
Close this search box.

Վիրջինիայում ավարտական ​​երեկոյից հետո հրшձգnւթյnւն է տեղի ունեցել. կան զnհեր և վիրավnրներ

Ռիչմոնդում (Վիրջինիա նահանգ), ավագ դպրոցում ավարտական ​​արարողությունից հետո, հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Քաղաքի ոստիկանապետի խոսքով՝ սպանվել է 18 և 36 տարեկան երկու տղամարդ։ Եվս հինգ մարդ վիրավորվել է։

19-ամյա կասկածյալը բերման է ենթարկվել: Ենթադրվում է, որ նա ճանաչում էր զոհերից մեկին։ Մեկ այլ կասկածյալ էլ բերման է ենթարկվել, սակայն ստուգումներից հետո ազատ է արձակվել։