Search
Close this search box.

ԱՐՏԱԿԱՐԳ. ՀԷԿ-ի պայթյունի հետևանքով Դնեպր է լցվել 150 տոննա մեքենայի շարժիչի յուղ

Կախովկա ՀԷԿ-ի պայթյունի հետևանքով Դնեպր է մտել 150 տոննա շարժիչի յուղ: Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում կատարելով Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստին։ Նշվում է նաև, որ դեպի գետ ավելի քան 300 տոննա նավթի հետագա արտահոսքի վտանգ կա։

Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև միջազգային մի շարք միջոցառումների շուրջ։ Դրանք ներառում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելը, միջազգային բնապահպանական կազմակերպություններին և Միջազգային քրեական դատարանին դիմելը, քանի որ ռուսների նման գործողությունները Ժնևի կոնվենցիայի խախտման հստակ նշաններ են պարունակում:

Նշենք, որ պայթյունի վերաբերյալ Ուկրաինայից և Ռուսաստանից փոխադարձ մեղադրանքներ են հնչում։

Խերսոնի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը կարճ տեսաուղերձում հաստատել է Կախովկա հիդրոէլեկտրակայանում պայթյունի մասին և ասել, որ ջուրը կրիտիկական մակարդակի կհասնի 5 ժամից։

Վարչակազմի ղեկավարի խոսքով՝ սկսվել է տեղի բնակչության տարհանումը վտանգավոր տարածքներից, որտեղ ջրհեղեղներ են տեղի ունենում։

Ուկրաինական «Հարավ» օպերատիվ հրամանատարությունը ռուսական զորքերին մեղադրել էր Կախովկա հիդրոէլեկտրակայանը վնասելու մեջ։

Ռուս զինվորական բլոգերներն իրենց հերթին ուկրաինացի զինվորականներին են մեղադրում հիդրոէլեկտրակայանի փլուզման մեջ։