Search
Close this search box.

Էջմիածնի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով 38-ամյա տղամարդու դի

Էջմիածնի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու դի: Այս մասին հայտնում է Shamshyan. com-ը:

Պարզվել է, որ մահացածը Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 38-ամյա Սերժիկ Ղ․-ն է։

Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև «ТТ» տիպի ատրճանակ և մեկ հատ կրակված պարկուճ։ Shamshyan. com-ի տեղեկություններով` տեղի ունեցածը ինքնասպանություն է, իսկ մահացածը նախկինում եղել է մի քանի անգամ դատապարտված։