Search
Close this search box.

«1975թ․ քարտեզում մեզ համար տարածքային որոգայթներ կան»․ Արա Սահակյան

«70 տարիների ընթացքում Ադրբեջանը հայերի նկատմամբ երկու ծրագիր է իրականացրել՝ ոչնչացնել հայկական տարրը և խժռել հայկական տարածքները։ Այս պայմաններում ի՞նչ խաղաղության պայմանագրի մասին է խոսքը։ Պետք է գնալ քայլ առ քայլ, պետք է սկսել վստահության մթնոլորտի ձևավորումից։ Եվ այդ 86,6-ը և 29,8-ը պետք չէր այդպես հավարով դնել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է քաղաքական գործիչ Արա Սահակյանը։

«Ես տագնապով եմ այդ հայտարարություններն ընդունում, ես կարծում եմ, որ 1975թ․ քարտեզում մեզ համար տարածքային որոգայթներ կան։ 1963-ից 1988-ը 25 տարի Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունների փոխնախագահների մասնակցությամբ ստեղծվել է հանձնաժողով, որ ճշգրտել են սահմանները։ Ինչու չե՞ն նշում այդ ընթացքում կատարված ուղղումները»,- հարցնում է նա։