Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 400 երեխաներ պայքարեցին ՀԱՕԿ-ի փոխանցիկ գավաթի համար

Երևանի օլիմպիական հերթափոխի քոլեջում հունիսի 1-ի առթիվ երկու օր շարունակ իսկական մարզական տոն էր կազմակերպվել փոքրիկների համար:

Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններից ավելի քան 400 երեխա պայքարեցին ՀԱՕԿ-ի փոխանցիկ գավաթի համար:
Հաղթողներն արժանացան ինչպես մեդալների և պատվոգրերի, այնպես էլ խրախուսական նվերների: