Search
Close this search box.

Մեսսին հեռանում է

Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող, աշխարհի գործող չեմպիոն Լիոնել Մեսսին մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ՊՍԺ-ից:

Այս մասին հայտնել է ակումբի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն:

«Ինձ համար մեծ պատիվ էր մարզել ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստին: Երկու օրից նա իր վերջին հանդիպումը կանցկացնի ՊՍժ-ի կազմում»,-ասել է մասնագետը:

Աշխարհի գործող չեմպիոն Լիոնել Մեսի պայմանագիրը ֆրանսիական ՊՍԺ-ի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանում: Մեսին այս ակումբ էր տեղափոխվել 2021 թվականին` հեռանալով կատալոնական «Բարսելոնա»-ից:

Ավելի վաղ լուրեր էին կային, որ արգենտինացին կրկին կարող է միանալ կատալոնական ակումբին: Որոշումը պետք է կայացնի հենց ֆուտբոլիստը: