Search
Close this search box.

ՖՈՏՈ․ «Լեռնային Արցախը» հռչակվեց Հայաստանի փոխչեմպիոն, Հայաստանի առաջնության գլխավոր ռմբարկուն էլ խաղի գնդակը նվիրեց Մանե Թանդիլյանին

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի գրառումը.
Այսօր ներկա էի ֆուտբոլի Հայաստանի կանանց առաջնության վերջին տուրի «ՈՒրարտու» — «Լեռնային Արցախ» հանդիպմանը։

2:0 հաշվով հաղթեցին արցախցիները:

«Լեռնային Արցախը» հռչակվեց Հայաստանի փոխչեմպիոն, ինչի առթիվ շնորհավորում եմ թիմի աղջիկներին, մարզիչին, ամբողջ անձնակազմին։

Խաղի վերջում փոքր նվերներ էի պատրաստել թիմի աղջիկներին, իսկ ահա Վերոնիկա Ասատրյանը հերթական գոլը խփելուց անմիջապես հետո ինձ նվիրեց այսօրվա խաղի գնդակը իր ստորագրությամբ։
#ԱպրելուԵրկիր
#ԱպրելուԱրցախ