Search
Close this search box.

Երևանի նախկին ոստիկանապետը և Արաբկիրի ոստիկանության բաժնի նախկին պետը դիմել են հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանը և ոստիկանության Արաբկիրի բաժնի նախկին պետ, ոստիկանության գնդապետ Արման Պապյանը դիմում են ներկայացրել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին, որպեսզի աշխատանքի անցնեն ՀԿ-ում։

Գ. Ղուկասյանը տարիներ առաջ է ազատվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի պաշտոնից, իսկ Ա. Պապյանը երեկ՝ ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամանով ազատվել է աշխատանքից:

Ու հիմա նրանք սպասում են Սասուն Խաչատրյանի որոշմանը:Գ. Ղուկասյանը դիմում է ներկայացրել հակակոռուպցիոն կոմիտեի բաժիններից մեկի պետի, իսկ Ա. Պապյանը՝ տեղակալի պաշտոնի համար: