Search
Close this search box.

Հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում:

Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում: Նշվում է, որ զոհեր և վիրավորներ չեն եղել։

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։