Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Ադրբեջանն ականանետից կրակում ՊԲ դիրքերի ուղղությամբ

Արցախի պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես է Ադրբեջանի զինված ուժերը ականանետերից կրակում Արցախի ՊԲ դիրքերի վրա:
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 30-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ։

Ժամը 11։40-ի սահմաններում ադրբեջանական կողմը նախնական տվյալներով 60 մմ տրամաչափի ականանետից 7 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ։

Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Մայիսի 30-ի ժամը 13։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։