Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սպшնել է եղբորը սպшնողի որդուն. մանրամասներ 18–ամյա երիտասարդի սպшնությունից

Երևանի Շահումյան փողոցում 18–ամյա տղայի սպանությունը, ըստ նախնական տեղեկությունների, եղել է արյան վրեժ` վենդետա։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 29-ին ժամը 23։20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «Նեպտուն» համալիրի ավտոկայանատեղիում սպանված են գտել 18–ամյա Դավիթ Թամարյանի դին։

«Դեպքից հետո ոստիկանություն է ներկայացել 26–ամյա ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի և հայտնել, որ ժամը 23.20-ին Իսակովի պողոտայում «Մակարով» ատրճանակով յոթ անգամ կրակել և սպանել է Դավիթ Թամարյանին: Ժամը 23.30-ին շտապօգնության ենթակայանից է ահազանգ ստացվել, որ կանչով մեկնել են Իսակովի պողոտայի 42/9 հասցե, որտեղ հայտնաբերել են տղամարդու դիակ՝ հրազենային վնասվածքներով»,–նշվում է հաղորդագրությունում։

Նշվում են, որ սպանվածի հայրը Վրաստանում սպանել է հանցագործությունը կատարածի եղբորը։ 26-ամյա երիտասարդը ներկայացվել է քննչական բաժին: Նա ձերբակալվել է: