Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրիգորյանը՝ Ալիևի՝ միջանցք պահանջելու մասին

«Մոսկովյան հանդիպման ժամանակ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ալիևի հայտարարություններն ու ՀՀ վարչապետի հակադարձումները ի՞նչ էին նշանակում»,- դիմելով ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ հարցրին լրագրողները:

«Միջանցք՝ շատ դեպքերում ընկալվել է որպես տրանսպորտային միջանցք, ինչը ընդունված տերմին է, բայց նաև շատ դեպքերում էլ ընդգծվում է միջանցք՝ այլ ցանկություն ունենալու տեսանկյունից: Երկրորդ տարբերակի հետ կապված մշտապես տվել ենք մեր պաշտոնական դիրքորոշումը, որ դա ուղղակի բացառվա՛ծ է»,- ասել է Գրիգորյանը:

Հիշեցնենք՝ Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում վեճ էր տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։

Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր Ալիևի ելույթին, որի ընթացքում նա օգտագործել էր «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը: «Ադրբեջանի նախագահը իր ելույթում օգտագործեց մի արտահայտություն, որը վերջին տարիներին ծառայում է որպես խորագիր Հայաստանին տարածքային նկրտումներ ներկայացնելու համար։

Մանրամասները` տեսանյութում: