Search
Close this search box.

Կալանավորվել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը

Կալանավորվել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը, հայտնում է Armlur.am-ը: Առայժմ հայտնի չէ, թե ինչ գործով է կալանավորվել նա։

Վաչագան Ղազարյանը ձերբակալվել էր 5 տարի առաջ՝ 2018-ի հունիսի 25-ին ձերբակալվել էր բանկից դուրս գալիս։ Նրա ճամպրուկում հայտնաբերվել էր 120 000 դոլար և 436 մլն դրամ, վերջին տարիներին նա մի քանի անգամ գրավով ազատ է արձակվել ու կրկին կալանավորվել։

Ղազարյանը մեղադրվում է ապօրինի հարստացման մեջ, նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները: