Search
Close this search box.

Նոր տվյալներ՝ Թուրքիայի նախագահական ընտրություններից

Թուրքիայում այսօր անցկացված նախագահի ընտրության քվեաթերթիկների 91,6%-ի մշակումից հետո գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է ձայների 52․6 տոկոսը։ Այս մասին, ТАСС-ի հաղորդմամբ, նշվում է ԿԸՀ-ի տվյալներում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 89.81 տոկոս հաշվարկից հետո Քեմալ Քըլըչդարօղլուն ապահովել է ընտրողների 47.28 տոկոսի աջակցությունը։

Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայում անցկացվում է նախագահակա ընտրությունների երկրորդ փուլը։ Հիմնական մրցակիցներն են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։