Search
Close this search box.

Թուրքիայում նախագահական ընտրություններն ավարտվեցին

Թուրքիայում նախագահական ընտրությունների ընտրատեղամասերն ավարտել են իրենց աշխատանքը, հայտնում է TACC-ը:

Քվեարկության ավարտից հետո Թուրքիայի Գերագույն ընտրական խորհուրդն անմիջապես կսկսի ձայների հաշվարկը։ Որոշ ժամանակ անց սպասվում է նախնական արդյունքների հրապարակման արգելքի վերացում։

Թուրքիայի գործող նախագահ Էրդողանը ավանդաբար քվեարկել է Ստամբուլում, իսկ նրա մրցակից ընդդիմադիր թեկնածու Քըլըչդարօղլուն՝ Անկարայում։

«Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները հայտնի կդառնան ավելի շուտ, քան մայիսի 14-ի քվեարկության ժամանակ էր»,- հայտարարել է Թուրքիայի Գերագույն ընտրական խորհրդի նախագահ Ահմեդ Յեները։

Երկրորդ փուլում հաղթելու համար թեկնածուին անհրաժեշտ է հավաքել ձայների 50%-ից ավելին։