Search
Close this search box.

Արթուր Դավթյանը՝ ոսկե մեդալակիր

Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում նվաճեց հենացատկի ոսկե մեդալը։ Եզրափակիչում նա վաստակեց 14,799 միավոր։

Ավելի վաղ Արթուր Դավթյանը բրոնզե մեդալակիր էր դարձել նժույգ թափեր եւ օղակների վարժություններում։

Արթուր Ավետիսյանե ոսկե մեդալ էր նվաճել օղակների վարժությունում:

Մայիսի 28-ին տեղի կունենա նաեւ զուգափայտի եզրափակիչը, որտեղ մեդալի համար կպայքարի Արթուր Դավթյանը։