Search
Close this search box.

Քչերը գիտեն, թե ինչու Հանրապետության հրապարակի 4 շենքերից միայն մեկն ունի կամարաձև անցում. Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի գրառումը.
Քչերը գիտեն, թե ինչու Հանրապետության հրապարակի 4 շենքերից միայն մեկն ունի կամարաձև անցում (դալան), որը փաստորեն խախտում է հրապարակի 4 միանման շենքերի համաչափությունը։
100 տարի առաջ Թամանյանի կողմից նախագծված հրապարակի մեջ այս դալանը ուներ կարևոր նշանակություն. այնտեղից երևում էր Արարատը։
Ընդհանրապես, քաղաքի ճարտարապետության և շինարարության մեջ պետք է լինի ոչ միայն մասնագիտական, այլ նաև արժեքային ոգի։
#ԱպրելուԵրկիր
#ԱպրելուԵրևան