Search
Close this search box.

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը մեկնաբանություն է տարածել աղմկահարույց տեսանյութի վերաբերյալ

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը (ՀՑԹԻ) տեղեկացնում է, որ այսօր համացանցում տարածված տեսանյութում երևացող արկղերում առկա թղթերը ՀՑԹԻ-ի տարբեր տարիներին կազմակերպած ցուցադրությունների, գիտաժողովների, դասախոսությունների աշխատանքային կրկնօրինակների սևագրերն են: Այս մասին տեղեկացնում են «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամից:

«Առաջիկայում ՀՑԹԻ-ն հանդես կգա տեսանյութի հեղինակին ուղղված հերքման պահանջով, իսկ նյութը տարածողներին հորդորում ենք չճշտված տեղեկատվություն չտարածել»,- ասվում է հաղորդագրությունում:

Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երեւում էր, որ Ծիծեռնակաբերդի այգում Հայոց Ցեղասպանությանը թանգարանի մոտ տարբեր թղթեր էին այրում: