Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երբ տեսնեմ՝ խանգարում եմ Սեյրան Օհանյանին, իրավաբանորեն էլ կհեռանամ իրենից. Ռուզան Խաչատրյան

«Ի սկզբանե էր բանը, եւ կայանում էր իմ ընտրության մեջ, թե ում ընտրեցի իբրեւ կյանքի ընկեր»,-այսօր հավաք-քննարկման ժամանակ այսպես պատասխանեց Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը՝ հարցին՝ արդյո՞ք իր հասարակական ակտիվությամբ ավելի չի խոցի Սեյրան Օհանյանին։

Նա պատմեց, թե ինչպես է ծանոթացել Օհանյանի հետ․ «Ինքն արդեն գեներալ- լեյտենանտ էր, իսկ ես բժշկության կարեւոր ասպարեզներ նվաճած մի մարդ։ Երբ հանդիպեցի, նա արդեն ուներ ծանրագույն վնասվածք։ Ես մասնագիտոթյամբ բժիշկ եմ, եւ շատ ճիշտ գնահատել եմ ամեն ինչ՝ այն արժեհամակարգով, որով մենք դաստիարակվել էինք։ Այդ տղաները, որոնք զենք էին վերցրել եւ իրենց կյանքը նվիրաբերել։ Անգամ այդ ծանրագույն վնասվածքով Սեյրան Օհանյանն աշխարհի ամենաուժեղ եւ սիրուն տղամարդն էր»։

Խաչատրյանը նկատեց, որ 44-օրյա պատերազմից հետո էլ բազմաթիվ երիտասարդներ հաշմանդամություն ստացան․«Կորցրեցին ձեռքերը, ոտքերը, կուրացան, դուք տեսե՞լ եք այն հրաշալի աղջիկներին, որոնք ամուսնացել են այդ երիտասարդների հետ, սպասել են, տեր են կանգնել։ Մեր արժեհամակարգը չի փոխվել։ Ես իմ մեջ կրում եմ Արցախը, ես ուսանող էի, երբ շարժումը սկսվեց, ինձ համար այդ մարդիկ հերոսներ են առ այսօր»։

Վերադառնալով իր ակտիվությանն ու Օհանյանին խոցելի դարձնելուն, Խաչատրյանն ասաց․«Իմ ակտիվությունն իմ աշխարհայացքն է եւ իմ մարդկային վերաբերմունքն է եւ դա չի պայմանավորվում հարգարժան Սեյրան Օհանյանի անձով։ Ամեն ինչով սատարել եմ, սատարելու եմ։ Երբ տեսնեմ, որ խանգարում եմ իրեն, իրավաբանորեն էլ կհեռանամ իրենից»։