Search
Close this search box.

Սիրելի’ շրջանավարտներ, վաղն, արդեն, դուք եք ձեր որոշումների տերն ու պատասխանատուն լինելու․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի գրառումը.

Սիրելի’ շրջանավարտներ,
շնորհավորում եմ կյանքի նոր` ավելի հասուն և ավելի պատասխանատու փուլ մտնելու առթիվ: Վերջին զանգն, իրականում, ոչ այնքան ավարտ է խորհրդանշում, որքան` սկիզբ:

Այսօր ջերմ, հուզականությամբ լի օր է ձեր, ձեր ծնողների, մանկավարժների համար:
Վաղն, արդեն, դուք եք ձեր որոշումների տերն ու պատասխանատուն լինելու։ Եղեք համարձակ, գնացեք դեպի երազանքը և համոզված եղեք, ցանկացած նպատակ իրագործելի է, երբ կա գիտելիք ու աշխատասիրություն:
Դուք ոչ միայն մեր ապագան եք, ինչպես ընդունված է ասել, այլ մեր ներկան եք, որը կարող է պայծառ և լուսեղեն դարձնել ապագան։