Search
Close this search box.

Երևանի ու Բաքվի կողմից տարածքների փոխադարձ ճանաչումը կարևոր է. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շատ կարևոր է համարում Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը։

Այս մասին Պուտինը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպումից հետո՝  Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում։

«Շատ ավելի կարևոր է այն, ինչ նոր ասացիք, պարոնայք, ՀՀ վարչապետ և  Ադրբեջանի նախագահ։ Այսինքն այն, որ կա սկզբունքային համաձայնություն հիմնարար հարցի՝ տարածքային ամբողջականության հարցում», — ասել է ՌԴ նախագահը։

«Սա իսկապես հիմք է երկրորդական բնույթի այլ հարցերի շուրջ համաձայնության գալու համար։ Թեև դրանք նույնպես էական են»,- հավելել է Պուտինը։