Search
Close this search box.

Մոսկվայում մեկնարկեց Փաշինյան–Ալիեւ–Պուտին հանդիպումը

Մեկնարկել է Ադրբեջանի նախագահ Ալիևի, ՌԴ նաագահ Պուտինի և ՀՀ վարչապետ Փաշինյանի եռակողմ հանդիպումը

Հանդիպումը տեղի է ունենում Մոսկվայում։

Մինչ այս Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի շրջանակներում տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի երկկողմ հանդիպումը։

Պուտինն ասել է, որ ԵԱՏՄ երկրների հետ Ադրբեջանի հարաբերությունների մակարդակը լուրջ և խորն է, և դա պետք է շարունակվի ապագայում, քանի որ տարածաշրջանային համագործակցության ներուժը մեծ է, ասել է Պուտինը, փոխանցում է РИА Новости-ն։

Ալիեւն իր հերթին հավելել է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը դաշնակցային հարաբերություններ ունեն ոչ միայն դե ֆակտո, այլեւ՝ դե յուրե։

Նա շնորհակալություն է հայտնել Պուտինին Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի համար։