Search
Close this search box.

Ի՞նչ որոշում է ընդունել Արցախի նախագահը

ԱՀ նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մեր կողմից նշված 3 պաշտոնյաներից բացի, Արայիկ Հարությունյանի կողմից պաշտոններից հեռացվել են ևս 8 անձ, որոնք նախագահականում զբաղեցնում էին խորհրդականի, հատուկ ներկայացուցչի, օգնականի պաշտոններ։

Եթե որոշել ենք ապրել և արարել Արցախում, ապա անհրաժեշտ է համակարգի արմատական փոփոխություններ իրականացնել՝ մանկապարտեզներից մինչև նախագահական»։