Search
Close this search box.

Ալիևը կրկին խոսեց այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ներկայացնելով իր երկրի ձեռքբերումները տնտեսական ոլորտում, կրկին ակնարկեց այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին: «Մենք նախաձեռնել ենք Զանգեզուրի միջանցքի ստեղծումը, որը ոչ միայն կկապի մեր հայրենիքի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, այլև կդառնա միջազգային երկաթգծային ուղիների մաս: Ադրբեջանն արդեն ունի 8 օդանավակայան, որոնցից 2-ը կառուցվել են ազատագրված (Արցախի Հանրապետությունից բռնազավթված-խմբ.) տարածքներում՝ Ֆիզուլիում ու Զանգելանում վերջին 2 տարում: 9-րդ միջազգային օդանավակայանը կառուցվում է ազատագրված Լաչինում և նախատեսվում է շահագործել 2025 թվականին: Ադրբեջանի տնտեսությունն ինքնաբավ է և դրսից օգնության կարիք չունի: Երկրի արժութային պահուստը 10 անգամ գերազանցում է երկրի պետական պարտքը, որը գնալով նվազում է: Երկրի բնակչությունը վերջին տարիներին 7 միլիոնից հասել է 10 միլիոնի»,- ասաց Ալիևը: