Search
Close this search box.

Անձրև և ամպրոպ. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը

Երևանում այսօր, մայիսի 26-ին, իսկ 28-ին և 29-ին կեսօրից հետո սպասվում է, 27-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։

Մարզերում այսօր ցերեկը, մայիսի 26-ին, 29-ին շրջանների զգալի մասում, 27-ին, 28-ին առանձին շրջաններում հիմնականում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։