Search
Close this search box.

Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է նիհարել 21 կիլոգրամով

RT-ի խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է երրորդ ծննդաբերությունից հետո նիհարել 21 կիլոգրամով։ Telegram-ի իր ալիքում նա նշել է, որ դիետան ինքն է մտածել։

«Մեկնաբանություններում ինձ շատ են հարցնում իմ սննդակարգի մասին: Ահա նիհարելու իմ անձնական բաղադրատոմսը, որն արդեն հրապարակել եմ։

Ես 43 տարեկան եմ, ունեմ երեք երեխա։ Իմ կյանքի առավելագույն քաշը եղել է 86 կգ (!!!): Սա՝ երկրորդ ծննդաբորությունից հետո։ Հիմա կշռում եմ 50-53 կգ, ինչպես ավագ դպրոցում։ Եվ ես շարունակում եմ պահպանել այս քաշը։

Ես սպորտով չեմ զբաղվում։ Ամռանը երբեմն հաճույքի համար կարող եմ հեծանիվ քշել կամ ձեւացնել, թե սովորում եմ թենիս խաղալ։ Ձմռանն ընդհանրապես ոչինչ չեմ անում։ Չեմ սիրում.

Ուտում եմ օրը երկու անգամ: Առավոտյան՝ այն ամենը, ինչ ուզում եմ, ցանկացած քանակությամբ, բացի քաղցրավենիքից: Չգիտես՝ ինչու, ինձ անընդհատ հարցնում են՝ «Դու հաց ուտո՞ւմ ես»։ «Իսկ մի՞ս»: «Ինչքա՞ն»։ Ես կրկնում եմ. ԱՄԵՆ ԻՆՉ, ԻՆՉ ՈՒԶՈՒՄ ԵՄ, ինչքան ուզում եմ։ Հաց, խաչապուրի, պիցցա, մակարոնեղեն, փլավ։ Նախաճաշին նաեւ մրգեր եմ ուտում։

Երկրորդ անգամ ուտում եմ ճաշի ժամանակ, որը նաեւ իմ ընթրիքն է: Ուտում եմ ընդամենը մի փոքր քանակությամբ սպիտակուց՝ հավի միս, տավարի միս, ձուկ, ծովամթերք՝ ՄԻԱՅՆ սպիտակուց. ոչ բանջարեղեն, ոչ կողմնակի ճաշատեսակներ:

Սովորաբար առաջին սնվելս, մոտավորապես, ժամը 11-ին է, երկրորդը՝ 18-ին: Բացարձակապես ոչ մի խորտիկ: Ես քաղցրավենիք չեմ ուտում: Երբեք: Հնարավոր է տարիներով չուտեմ քաղցր: Դե, տարին մի երկու անգամ կարող եմ պաղպաղակ ուտել։

Կիտրոնով ջուր եմ խմում, անանուխի թեյ, ջրով կամ կոմպոտով նոսրացված հյութ, սուրճ։ Ամեն ինչ՝ առանց շաքարի, ցանկացած ժամանակ եւ ցանկացած քանակությամբ:

Երեկոյան կարող եմ խմել գարեջուր, շամպայն, գինի։ Ես ընդհանրապես թունդ խմիչք չեմ խմում։

Այսպիսով, երրորդ ծնունդից հետո ես նիհարեցի 21 կգ։ Այս դիետան ես ինքս եմ մտածել: Քիչ հավանական է, որ դա օգտակար լինի, բայց թույլ է տալիս նիհարել առանց ինքդ քո նկատմամբ բռնության եւ մշտական ​​դժբախտության զգացման»։