Search
Close this search box.

Մխիթարյանը չի մասնակցի Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակչին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակչին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Միլանի «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին: Բացի Հենրիխ Մխիթարյանից, եզրափակիչ հանդիպմանը չի մասնակցի նաև Միլան Շկրինյարը:

Իտալիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին, որում «Ինտեր»-ը կմրցի «Ֆիորենտինա»-ի հետ:

Մխիթարյանը չի մասնակցի այդ խաղին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Ինտեր»-«Միլան» խաղի 44-րդ րոպեին ստացած վնասվածքի պատճառով:

«Ինտեր»-ը դուրս է եկել նաև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ հունիսի 10-ին կմրցի Անգլիայի նորընծա չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ի հետ: