Search
Close this search box.

Էրդողանը նորից խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին

Թուրքիան կշարունակի զարգացնել եղբայրական Ադրբեջանի հետ տրանսպորտային հաղորդակցության ենթակառուցվածքը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` մեկնաբանելով պետության ղեկավարի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի «Մետաքսի ճանապարհի վերակենդանացման» նախագծում Ադրբեջանի չներառման հանգամանքը:

«Թուրքիան կզարգացնի ադրբեջանցի եղբայրների հետ տրանսպորտային հաղորդակցության ենթակառուցվածքը, չնայած այն բանին, որ Հանրապետական ​​ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարն անտեսում է Ղարաբաղը և Զանգեզուրի միջանցքը»,- Թուրքիայի նախագահի խոսքերն է մեջբերում Anadolu-ն։

Էրդողանը հայտարարել է Թուրքիայում արագընթաց երկաթուղու կառուցման մասին, որն, իբրև թե, ձգվելու է մինչև Բաքու։

«Նրանք, ովքեր դուրս են գալիս Լոնդոնից, կկարողանան մեր երկրի տարածքով հասնել Պեկին։ Իհարկե, մենք այդ ամենը կիրականացնենք՝ չբացառելով Ադրբեջանին, այլ նրա հետ ուս ուսի տված»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։