Search
Close this search box.

«Հայաստանին ծնկած վիճակից կարող է հանել միայն Արցախը»

Արցախի տարածքային և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանի գրառումը. «Նիկոլ Փաշինյանը չի կարողացել պատերազմ կառավարել, պարտվել է, պարտությունից հետո չի կարողացել բանակ կառուցել ու պաշտպանություն կազմակերպել։ Նիկոլ Փաշինյանը սխալ պատկերացումներ ունի միջազգային հարաբերությունների մասին։ Հայաստանը ծնկած վիճակում է, այդպես եղել է և 1990-ականների սկզբին։ Հայաստանին ծնկած վիճակից կարող է հանել միայն Արցախը։ Մեր ճիշտ կազմակերպվելը, նույնիսկ անելանելի թվացող պահերին սթափությունը պահելն ու նպատակասլաց աշխատանքը կարող է կանգնեցնել այս մղձավանջը և հայությանը վերադարձնել արժանապատվությունը»: