Search
Close this search box.

ՖՈՏՈ․ Ուժգին երկրաշարժ Թուրքիայում

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում արձանագրվել է 4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը (AFAD)

Համաձայն կառույցի Twitter-ի էջի, ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Գյոքսուն շրջանում` Երևանի ժամանակով ժամը 20։06-ին։

Երկրաշարժի օջախը եղել է 7 կմ խորության վրա։
Հիշեցնենք, որ մայիսի 21-ին Թուրքիայի Ադանա նահանգում 4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Սաիմբեյլի շրջանում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 6,67 կմ խորության վրա: