Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ազնավուրի ընտանիքն ու Գագիկ Ծառուկյանը ներկա էին լեգենդար հայ Շառլ Ազնավուրի 99-ամյակի միջոցառմանը

Այսօր՝ մայիսի 22-ին Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի նախաձեռնությամբ, նշվեց աշխարհահռչակ շանսոնիե, լեգենդար հայ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ 99-ամյակը:
«Ազնավուր» քոլեջի դահլիճում տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի երգերից կազմված համերգային ծրագիր՝ համեմված շանսոնիեի կենսագրական մեջբերումներով:
Միջոցառմանը հրավիրված է նաև «Ազնավուր» հիմնադրամը, ի դեմս Ազնավուր ընտանիքի։ Ինչպես նաև, իր ներկայությունը պատվել էր «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը՝ ի դեմս Գագիկ Ծառուկյանի: