Search
Close this search box.

ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն անխուսափելի է. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լիտվայում այդ երկրի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ հանդիպմանը քննարկել է տարածաշրջանային հարցեր, անդրադարձել Երևանի ու Բաքվի միջև խաղաղ բանակցություններին։ 

«Հուսով ենք, որ խաղաղ բանակցությունների անցկացումն ի վերջո կայուն խաղաղություն կբերի Կովկասին»,-համատեղ ասուլիսում հայտարարել է Ալիևը։ 

«Կարծում ենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրումն անխուսափելի է, և մեր կողմից փորձում ենք կառուցողական ջանքեր գործադրել այդ նպատակին հասնելու համար։  Բնականաբար, այս խաղաղության պայմանագիրը պետք է համապատասխանի միջազգային նորմերին ու սկզբունքներին»,-հավելել է Ադրբեջանի ղեկավարը։