Search
Close this search box.

Դատախազությունն օժտված է ցանկացած պահի կալանավորումը վերացնելու լիազորությամբ, հերոսի ծնողի դեպքում կալանավորման վերացումն անհրաժեշտ է և իրավաչափ․ Վարդևանյան

Դատախազությունն օժտված է ցանկացած պահի կալանավորումը վերացնելու լիազորությամբ։

Ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախկին պատգավամոր, փաստաբան Արամ Վարդևանյանը։

«2021 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին կալանավորվել էին նույնիսկ ընտրված պատգամավորներ: Այդ ժամանակ օգտագործեցի «կալանավորման գերակայություն (ֆետիշացում)» եզրույթը, որը շարունակվում է մինչ օրս:

Իրավական մշակույթը պետք է բացառեր այս իրավիճակը, բայց երբ Արցախի անվտանգության երաշխավորի, ինքնորոշման իրավունքի վերսահմանադրական պարտականությունից ենք հրաժարվում`իրավական մշակույթ չի լինում:

Հերոսների Ծնողների դեպքում. 1) Եռաբլուրում ոստիկանական ողբերգական հանցավոր ապօրինությունների գործով չկա նույնիսկ մեկ մեղադրյալ ոստիկան,

2) անկախ անձերից, անկախ մեղադրանքից քրեական գործի հարուցումը երբեք չպետք է նույնացվի կալանավորման հետ: Կալանավորման միջնորդությամբ հանդես գալու անհրաժեշտությունը պետք է լինի բացառիկ, նման հիմքեր առհասարակ չեն ներկայացվել: Գործ է հարուցվել, թող քննության առնվի, բայց առանց կալանավորման,

3) Դատախազությունն օժտված է ցանկացած պահի կալանավորումը վերացնելու լիազորությամբ` Հերոսի Ծնողի դեպքում կալանավորման վերացումն անհրաժեշտ է և իրավաչափ է»,-գրել է Վարդևանյանը: