կարեվոր

Արցախցիները երթով շարժվում են «Զառին բաղ» կոչվող տեղամաս

«Կամավորական շարժում» ՀԿ-ի կողմից նախաձեռնված «Հանուն Արցախի» Կոռնիձորի մատույցներում տեղի ունեցող հանրահավաքին միանում են նաև արցախցիները։

Նրանք Ստեփանակերտի Զինվորական Պանթեոնից քայլերթով շարժվել են Արցախը Մայր Հայաստանին կապող ավտոճանապարհի Զառին բաղ կոչվող տեղամաս։