Search
Close this search box.

Գայանե Հակոբյանը հրաժարվել է դադարեցնել հացադուլը․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեսակցել է Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով ձերբակալված, զոհված զինծառայողի ծնող Հայանե Հակոբյանի/ Մարտիրոսյանի հետ։

«Քիչ առաջ Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի տիկին Գայանեին։ Ցավոք, նա հրաժարվեց դադարեցնել հացադուլը։

Ինքնազգացողությունը բավարար է։

Սպասում ենք դատարանի որոշմանը, որը կհրապարակվի վաղը՝ ժամը 15:00-ին։

Այս պահին տիկին Գայանեին այցելում են ԱԺ պատգամավորներ Արեգնազ Մանուկյանը, Ագնեսա Խամոյանն ու Քրիստինե Վարդանյանը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Մելիքյանը։

экономите время и до 30% от стоимости