Search
Close this search box.

Այսուհետ մեր վճարած հարկերի հաշվին պաշտոնյաններն ու նրանց ընտանիքի անդամները կբուժվեն անվճար

Այսուհետ մեր վճարած հարկերի հաշվին պաշտոնյաններն ու նրանց ընտանիքի անդամները կբուժվեն անվճար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Առողջության իրավունք» ՀԿ ներկայացուցիչ Անուշ Պողոսյանըը:

Նա, մասնավորապես, նշել է. «Արդար է, հարգելիներս, արդար է…

կառավարությունը ընդունեց «աննախադեպ» որոշում։ Այսուհետ մեր վճարած հարկերի հաշվին Հայաստանի Հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը և նրանց ընտանիքի անդամները (ամուսին, ծնող) կբուժվեն անվճար։

Ամենակարևոր դրույթներից մեկը այն է,որ նրաք առանց հերթագրման և ԱՆՎՃԱՐ ստանալու են այնպիսի ծառայություններ, ինչպիսիքն են օրինակ նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները, քիմիաթերապիան և այլն….

Եվ կարևոր չէ, որ այսօր մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի (ямр) համար մարդկանց հերթագրումը հասել է մինչև նոյեմբեր ամիս, քիմիոթերապիայի դեղերը գնելու համար մարդիկ վարկեր են վերցնում կամ վաճառում իրենց տները, կարևորը, որ մեր «սրտի» պաշտոնյաները և իրենց ընտանիքի անդամները այդ ամենից օգտվելու են երբ ուզեն ու ԱՆՎՃԱՐ։

Հ.Գ. Եվ տալիս եմ անպատասխան հարցերից հերթականը՝ ե՞րբ եք մտածելու ժողովրդի մասին»։