Search
Close this search box.

Երևանի մետրոպոլիտենը տեղեկացնում է

«Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Մայիսի 19-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն մայիսի 20-ին՝ ժամը 01։00-ին։ Հագեցած ու տպավորություններով լի օր ենք մաղթում ձեզ և հիշեցնում, որ մետրոպոլիտենի մուտքը ժպիտով է և ժետոնով»,- այս մասին ասվում է Երևանի մետրոպոլիտենի տարածած հաղորդագրության մեջ։