Search
Close this search box.

Ըստ ձերբակալման որոշման՝ տիկին Գայանեն, ազատության մեջ մնալով, կարող է կրկին առևանգել Աշոտ Փաշինյանին

Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե (Ազգուշ) Մարտիրոսյանը պաշտոնապես հացադուլ է հայտարարել։ Նշել է, որ ունի մի շարք հիվանդություններ և իր կյանքին վտանգ սպառնալու դեպքում պատասխանատու է ՀՀ-ն՝ ի դեմս իրավասու մարմինների։ Հացադուլի պայմաններում նրա կյանքին վտանգ է սպառնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Պաշտպանը հայտնեց, որ պատրաստվում են վիճարկել ձերբակալման իրավաչափությունը։ Նրա խոսքով՝ որպես ձերբակալման նպատակ նշվել էին այնպիսի հանգամանքներ, որոնք ծիծաղելի են։ Մասնավորապես, նշվել էր, թե իբրև տիկին Գայանեն կարող է փախուստի դիմել, ավելին, նշվել է, թե իբրև «ազատության մեջ գտնվելու դեպքում Ազգուշ Մարտիրոսյանը կարող է կրկին առևանգել Աշոտ Փաշինյանին»։