Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ղրիմում հացահատիկով բեռնված 5 վագոն դուրս է եկել ռելսերից. հաղորդվում է պայթյունի մասին

Ղրիմում՝ Սիմֆերոպոլից ոչ հեռու, հացահատիկով բեռնված 5 վագոն դուրս է եկել ռելսերից, ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է արտակարգ ծառայությունների աղբյուրը: Նա հավելել է, որ արտակարգ իրավիճակի պատճառները պարզվում են։

Մինչդեռ թելեգրամյան ալիքները գրել են, որ մայիսի 18-ի վաղ առավոտյան Ղրիմի երկաթուղում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին գրել է Baza թելեգրամյան ալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել Բախչիսարայի մոտ, գնացքի վագոնները դուրս են եկել գծերից։ Այս պահին Սիմֆերոպոլ-Սևաստոպոլ ուղղությամբ գնացքների շարժը դադարեցվել է։ Այս մասին հայտնել է Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը:

Գնացքների երթևեկության դադարեցման պատճառը դեռ պաշտոնապես չի հաղորդվում։

Մայիսի 12-ին Ղրիմի երկաթգծի մոտ դիվերսանտների դարան է հայտնաբերվել։ Լրատվամիջոցների տվյալներով՝ հարձակվողները կարող էին վերահսկել ռազմական պարագաներ տեղափոխող գնացքները։ Իրավապահները խուզարկել են ապաստարանը և ապացույցներ են հավաքել, որոնում են ներգրավվածներին։