Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանն ավելի կայուն իրավիճակ կունենար, եթե տեղակայեր ՀԱՊԿ դիտորդներին. Լավրով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դիտորդների առաքելության տեղակայման փաստաթուղթն ստորագրելով՝ Երեւանն ավելի կայուն իրավիճակ կունենար։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Ցարգրադ» հեռուստաալիքի հարցազրույցում, որը հրապարակվել է չորեքշաբթի դիվանագիտական գերատեսչության կայքում։

«2022թ. աշնանը Երեւանում ՀԱՊԿ գագաթաժողովում պատրաստվել էր փաստաթուղթ հայկական տարածքում, մեր հայ դաշնակիցների խնդրանքին համապատասխան, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդների առաքելություն տեղակայելու մասին,- ասել է Լավրովը։- Եթե Երեւանը հաստատեր այն, ինչն արդեն համաձայնեցված էր եւ պատրաստ ստորագրման եւ ուժի մեջ մտնելու համար, համոզված եմ, որ Հայաստանը կշահեր եւ կունենար ավելի կայուն իրավիճակ»։

ՌԴ արտաքին գործերի նախարարն ընդգծել է. որ փաստաթուղթը լիովին համաձայնեցված էր արտաքին գործերի նախարարների մակարդակով։ «Հետո, վերջին պահին հենց գագաթաժողովում հայ բարեկամները խնդրեցին հետաձգել դրա ընդունումը։ Մինչեւ հիմա այն մնում է թղթի վրա եւ չի կարող իրականացվել»,- ավելացրել է նախարարը։