Search
Close this search box.

Ի՞նչ է հայտարարել Էրդողանը

«Մայիսի 14-ին Թուրքիան ապրեց ժողովրդավարության տոն՝ ռեկորդային մասնակցությամբ ընտրություններ, ինչը հնարավոր դարձավ ժողովրդի կամքի և վճռականության շնորհիվ»,-հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը` Twitter-ում մեկնաբանելով Թուրքիայում 28-րդ գումարման նախագահական և խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները, գրում է Anadolu-ն։

Նա հայտարարել է, որ չնայած սոցիալական ցանցերի, լրատվամիջոցների և ահաբեկիչների միջոցով ընտրողների կամքի վրա ազդելու փորձերին՝ թուրք ժողովուրդը պաշտպանում է ազատ կամարտահայտման իրավունքը։

«Իմ թեկնածությունը պաշտպանել է ավելի քան 27 միլիոն ընտրող, այսինքն՝ 49,51 տոկոսը, ինչն ինձ համար մեծ պատիվ է։ Խորհրդարանական ընտրություններում ձայների մեծամասնությունը հավաքեց նաև Հանրապետական ​​դաշինքը, որը դարձավ մեր և մեր քաղաքական դաշինքի նկատմամբ վստահության ցուցանիշ։ Ընտրողները ցույց են տվել, թե որտեղ են տեսնում իրենց ապագան»,- ասել է Էրդողանը՝ շնորհակալություն հայտնելով «56 միլիոն ընտրողներից յուրաքանչյուրին»։