Search
Close this search box.

«Հրապարակ». Բրյուսելի արդյունքները ՔՊ խմբակցությունում ցնծությամբ են ընդունել

«Հրապարակ» թերթը գրում է. «Բրյուսելի արդյունքները ՔՊ խմբակցությունում ցնծությամբ են ընդունել, նրանք գրեթե անհավանական ձեռքբերում են համարել այն, որ Ադրբեջանը ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա եւ 29.8 հազար քառ. կմ-ում։

Մի բան, որ, ՔՊ-ական մեր աղբյուրի խոսքով, տեւական ժամանակ դրված էր սեղանին, եւ Ալիեւը դիմադրում էր։ Բրյուսելյան հանդիպման այլ մանրամասներ ՔՊ-ականները չգիտեն, սպասում են Փաշինյանի վերադարձին եւ նրա հետ հանդիպմանը, որ հասկանան՝ ինչպես եւ ինչի դիմաց Ադրբեջանին հնարավոր եղավ համոզել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում