Search
Close this search box.

Ուղիղ միացում. Պահանջում ենք Բաբայանին նշանակել պետական նախարարի պաշտոնում․ հայտարարություն. հանրահավաք՝ Ստեփանակերտում

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքի մասնակիցների անունից հայտարարություն ընթերցվեց. «Խիստ մտահոգված լինելով Արցախում ու նրա շուրջը ստեղծված ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական ու բարոյահոգեբանական իրավիճակի կապակցությամբ, անհամաձայնություն հայտնելով իշխանությունների՝ մարտահրավերներին անհամարժեք գործողություններին, ընդունելի համարելով «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի՝ ստեղծված իրավիճակից ելքի տեսլականը, Արցախի նախագահից պահանջում ենք Սամվել Անդրանիկի Բաբայանին նշանակել պետական նախարարի պաշտոնում»: