Search
Close this search box.

Քըլըչդարօղլուն առաջատարն է․ Թուրքիայի ընդդիմությունը իր հաշվարկն է ներկայացրել

Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի կայացած նախագահական ընտրություններում հավաքում է ձայների 46,8%-ը, ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 47,42%-ով։ Այս մասին հայտարարել է Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավասն իր ստամբուլցի գործընկեր Էքրեմ Իմամօղլուի հետ ելույթի ժամանակ, որը Twitter-ում հեռարձակել է Ստամբուլի քաղաքապետը։

«Մենք մաքուր տվյալներ ունենք 91913 (192000-ից – նշում է ՏԱՍՍ-ը) քվեատուփերի վերաբերյալ, Քըլըչդարօղլուն ունի 11,4 միլիոն կամ 47,42 տոկոս, Էրդողանն ունի 11,27 միլիոն ձայն կամ 46,8 տոկոս, Անկարայի, Ստամբուլի և Իզմիրի բաժինների բոլոր արդյունքները չեն եղել։ Կարծում եմ, որ ամեն ինչ կավարտվի առաջին փուլում»,- ասել է Յավաշը:

Թուրքիայի ԿԸՀ-ի տվյալներով՝ քվեատուփերի 2/3-ի տվյալները մշակելուց հետո Էրդողանը հավաքում է 51,23 տոկոս, իսկ Քըլըչդարօղլուն՝ 43,05 տոկոս։