Search
Close this search box.

Բրյուսելում մեկնարկել է Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպումը

Բրյուսելում մեկնարկել է Եվրորպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

Նշենք, որ հանդիպմանը մասնակցում են նաեւ ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին կայացել էր Փաշինյան- Միշել ոչ ֆորմալ հանդիպումը, այսօր առավոտյան էլ Ալիեւ- Միշել հանդիպումն էր տեղի ունեցել: